Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը րոպեներ առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ իր ղեկավարած նահանգը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և 2017-ի հոկտեմբերը ճանաչում է որպես «Հայոց մշակույթի և պատմության ճանաչման միամսյակ»: Այս մասին «Ազատությունը» տեղեկացավ Հայ Դատի ԱՄՆ գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
Այսպիսով Այովան դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայկական համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն:
Այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարել էին ԱՄՆ Թեքսաս և Վայոմինգ նահանգները: