Մատչելիության հղումներ

Թուրքիային С-400-ի տրամադրումը համապատասխանում է Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին. Շուգաև


Ռուսական С-400 զենիահրթիռային համակարգ, արխիվ
Ռուսական С-400 զենիահրթիռային համակարգ, արխիվ

Թուրքիային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը համապատասխանում է Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին, այսօր «Ինտերֆաքսին» ասել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

Բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Ռուսաստանն այժմ բանակցում է Թուրքիայի հետ՝ զենիթահրթիռային արդիական այս համակարգերի տրամադրման շուրջ:

Պաշտոնական Վաշինգտոնն ավելի վաղ անհանգստություն էր հայտնել հնարավոր այս գործարքի վերաբերյալ: «Թուրքիան դեռ համաձայնության չի եկել, սակայն, եթե գա, դա մտահոգիչ կլինի», - ասել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG