Մատչելիության հղումներ

Թեհրանը բանակցում է «Թվիթեր»-ի հետ դրա արգելափակումը Իրանում վերացնելու շուրջ


Իրանի կապի և հաղորդակցության նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմի, արխիվ
Իրանի կապի և հաղորդակցության նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմի, արխիվ

Իրանի կապի և հաղորդակցության նոր նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին օգոստոսի 22-ին հայտարարել է, որ բանակցում են «Թվիթեր» սոցիալական ցանցի հետ դրա արգելափակումը Իրանում վերացնելու շուրջ:

Նախարարի խոսքով՝ «Թվիթերը» պատրաստ է բանակցել խնդրի լուծման ուղղությամբ:

«Թվիթերը» Իրանում արգելափակվեց 2009-ին, երբ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց առաջ զանգվածային անկարգություններ տեղի ունեցան:

36-ամյա նախարարի խոսքով՝ փորձելու են արգելափակումից հանել նաև «Յություբը»՝ շարունակելով, սակայն, գրաքննել «անբարո բովանդակությունը»:

Հատկանշական է, որ թե՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, թե՛ հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պաշտոնապես օգտագործում են այս սոցիալական ցանցը:

«Թվիթերը անբարոյական միջավայր չէ, որն անհրաժեշտ է արգելափակել», - հայտարարել է Իրանի պատմության ամենաերիտասարդ նախարարը:

Թեև «Ֆեյսբուքը», «Յություբը» և «Թվիթերը» Իրանում պաշտոնապես արգելված են, այդուհանդերձ իրանցիները կարողանում են օգտվել կայքերից՝ շրջանցելով արգելափակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG