Մատչելիության հղումներ

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները երկու ոսկե մեդալ նվաճեցին


Արթուր Ալեքսանյանին և մյուս հայ ըմբիշներին դիմավորում են «Զվարթնոց» օդանավակայանում, 23-ը օգոստոսի, 2017 թ․
Արթուր Ալեքսանյանին և մյուս հայ ըմբիշներին դիմավորում են «Զվարթնոց» օդանավակայանում, 23-ը օգոստոսի, 2017 թ․

Փարիզում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքով Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ և, հավաքելով 28 միավոր՝ թիմային հաշվարկով գրավեց 6-րդ տեղը:

Առաջնության մեկնակի օրը 98 քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Արթուր Ալեքսանյանը՝ դառնալով աշխարհի եռակի չեմպիոն: Ալեքսանյանը, հիշեցնենք, նաև 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է և Եվրոպայի եռակի չեմպիոն: Մեկ օր անց Հայաստանը նվաճեց 2-րդ ոսկե մեդալը: Մաքսիմ Մանուկյանն առաջինն էր 80 կգ քաշային կարգում։

Հայաստանից աշխարհի առաջնությանը մասնակցեցին հուանհռոմեկան ոճի 7 հայ ըմբիշներ: «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարզասերներն այսօր դիմավորեցին չեմպիոններին:

Երեկոյան Արթուր Ալեքսանյանին և նրա մարզչին՝ Գևորգ Ալեքսանյանին (Արթուրի հայրն է) դիմավորեցին նաև Գյումրիի «Վարդանանց» հրապարակում: Բազմաթիվ գյումրեցինեից բացի չեմպիոնին դիմավորելու էին եկել նաև մարզային իշխանության ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետը և Գյումրիի քաղաքապետը, մասնավորապես, նշելով, որ Արթուրից երկրորդ օլիմիական ոսկին են ակնկալում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG