Մատչելիության հղումներ

Պորոշենկոն առաջարկել է ուսումնական տարվան ընդառաջ հրադադար հաստատել Արևելյան Ուկրաինայում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօրվանից հրադադար հաստատել Արևելյան Ուկրաինայում և ստացել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների առաջնորդների աջակցությունը։

Ուկրաինայի նախագահի և Կրեմլի մամուլի ծառայությունները հաղորդում են, որ այս առաջարկը Պորոշենկոն արել է օգոստոսի 22-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նույն օրը Baltic News լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը ևս իր աջակցությունն է հայտնել այս առաջարկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG