Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ):
Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի միջոցով (Virtual OSOCC ազդարարման համակարգ) Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
Օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից Վրաստան է ուղևորվել փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ: