Ռուսաստանի իշխանությունները հետաքննում են երեկ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում տեղի ունեցած հրդեհի պատճառները:
Քննիչները չեն բացառում մարդկային գործոնը, ինչպես նաև տեխնիկական անսարքությունները:
Հրդեհը վնասել է շուրջ 100 շենք Դոնի Ռոստովի կենտրոնում: 36 մարդ վնասվածքներ է ստացել, զոհեր չկան: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված։