Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հաղթեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ընթացող մենամարտում: Ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն էր Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը:
Այսպիսով Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է, ինչպես նաև 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե և 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: