Լրատվամիջոցներն արձագանքում են համահայկական խորհուրդ ստեղծելու՝ իշխանությունների մտադրությանը, այն, մասնավորապես, դիտարկելով որպես իշխանական համակարգին «կենսունակություն հաղորդելու հերթական նախաձեռնություն»: Տեղեկատվական կայքերը քննարկում են նաև բարձր տեխնոլոգիական զինատեսակներ արտադրելու՝ Հայաստանի հնարավորությունները: