Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերն այսօր Մինսկում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը քննարկելու համար:
Պետքարտուղարության հաղորդմամբ, դռնփակ այս հանդիպումից հետո Վոլքերը կմեկնի Կիև, ուր այդ օրերին բանակցություններ է վարելու նաև Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը վերականգնելու ուղղությամբ:
Վոլքերը ԱՄՆ պետքարտուղարության՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց է նշանակվել հուլիսի սկզբին, ավելի վաղ նա Միացյալ Նահանգների ներկայացուցիչն էր Հյուսիսատլանտյան դաշինքում և հայտնի էր Կրեմլի հասցեին կոշտ դիրքորոշմամբ: