Մատչելիության հղումներ

Գերհարդ Շրյոդերը՝ քննադատության կենտրոնում «Ռոսնեֆտում» պաշտոն ստանալու համաձայնության համար


 Գերհարդ Շրյոդերը, արխիվ
Գերհարդ Շրյոդերը, արխիվ

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը սուր քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ համաձայնվել է, որպեսզի իր թեկնածությունն առաջադրվի ռուսական «Ռոսնետ» նավթային հսկայի տնօրենների խորհրդում։ Նախկին կանցլերը հակադարձել է քննադատությանը՝ պնդլով, թե այն քաղաքական դրդապատճառներ ունի։ Ռոսնեֆտը Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների թիրախներից մեկն է։

1998-ից 2005 թվականներին Գերմանիան ղեկավարած Շրյոդերը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր մոտ ընկերն է համարում, օգոստոսի 17-ին շվեյցարական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս որոշումը չի վնասի իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրություններում։

«Չեմ կարծում, որ իմ պաշտոնը բացասական ազդեցություն կունենա ընտրությունների վրա։ Գերմանացիներին մեծապես հետաքրքրում է Ռուսաստանի հետ ողջամիտ կապեր ունենալու հարցը։ Սա տիկին Մերկելի օգտին կազմակերպված քաղաքական արշավ է։ Մարդիկ ուզում են օգնել նրան՝ ինձ զրպարտելով», — ասել է Շրյոդերը՝ շարունակելով․ - «Ես կցանկանայի օգնել բարելավել Ռուսաստանի և Եվրամիության կապերը»։

Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում ընտրություններ են տեղի ունենալու։ Գործող կանցլեր Անգելա Մերկելը ևս իր թեկնածությունն է առաջադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG