Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ զինված ուժերը սկսել են Թալ Աֆար քաղաքի վերագրավումը, որը «Իսլամական պետության» զինյալների վերջին հենակետերից մեկն է։
Այսօր ավելի վաղ հեռուստատեսային ուղերձում ալ-Աբադին նշել է․ - «Ես ասում եմ Դաեշին, որ այլ ընտրություն չկա՝ հեռանալ կամ մահանալ»։
Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները հայտարարել էին, որ 9 ամիս տևած Մուսուլ քաղաքի գրավում ավարտելուց հետո Իրաքի բանակը պատրաստվում է սկսել Թալ Աֆարը վերագրավելու գործողությունը։
Տարբեր գնահատականներով, Մոսուլի ազատագրման համար պայքարում 1 հազար 4 հարյուր իրաքցի զինվոր զոհվեց, 7 հազարը վիրավորվեցին։