Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հատուկ բանագնացն առաջիկա օրերին «ակտիվորեն քննարկելու է» Ուկրաինայի հարցը


Քուրթ Վոլքեր, արխիվ
Քուրթ Վոլքեր, արխիվ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը օգոստոսի 21-ին այցելելու է Մինսկ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի կառավարության ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են ռուս-ուկրաինական հարաբերությունները: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը:

Հաղորդագրությունում չի նշվում, թե ռուսական կողմից հատկապես ով է հանդիպելու ԱՄՆ-ի բանագնացին: Ավելի վաղ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասել էր, որ մոտ ապագայում Վոլքերը հանդիպելու է Ուկրաինայի ճգնաժամի հարցերով Ռուսաստանի բանագնաց Վլադիսլավ Սուրկովին:

Վոլքերն այցելելու է նաև Վիլնյուս, Ուկրաինային վերաբերող հարցեր քննարկելու նաև Լիտվայի ղեկավարների հետ: Իսկ օգոստոսի 23-ին ԱՄՆ-ի հատուկ բանագնացը լինելու է Կիևում, որտեղ միանալու է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի գլխավորած պատվիրակությանը: Այդ պատվիրակությունը Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է «Ուկրաինայի ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը բանակցային ճանապարհով վերկանգնելուն միտված հաջորդ քայլերը»:

Ենթադրվում է, որ Պենտագոնի ղեկավարի և Ուկրաինայի նախագահի հանդիպման ժամանակ քննարկման առանցքային թեման վերաբերելու է ռուս-ուկրաինական հակամարտությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG