Մատչելիության հղումներ

Բաքուն ընդլայնում է «Թուրան»-ի դեմ քննությունը


Ադրբեջանի իշխանություններն ընդարձակել են «Թուրան» լրատվական գործակալության դեմ քննությունը՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Ըստ այդմ, իրավապահներն այժմ քննելու են գործակալության ոչ թե երկու, այլ վերջին յոթ տարվա գործունեությունը:

Շաբաթվա սկզբին հարկային մարմինները խուզարկություն էին իրականացրել «Թուրան»-ի գրասենյակում՝ առգրավելով փաստաթղթերն ու համակարգիչները:

Ալիևի վարչակազմը պնդում է, թե լրագրողները ավելի քան 20 հազար դոլարի հարկ չեն վճարել, իրավապաշտպանները, մինչդեռ, քննությունը որակում են որպես Ադրբեջանի սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից ևս մեկը փակելու փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG