Մատչելիության հղումներ

Համանախագահները աշխատում են Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ․ Զախարովա


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սկսում են հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 20-ը հունիսի, 2016թ.
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սկսում են հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 20-ը հունիսի, 2016թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մանրամասնելով՝ հարցի շուրջ քննարկումներ են նախատեսված նաև սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ:

«Մենք մեր կողմից անում ենք ամեն բան՝ իրավիճակը կայունացնելու, բանակցային գործընթացի շարունակման համար պայմաններ ստեղծելու համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Ավելի վաղ՝ հուլիսին, համանախագահները Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ նրանց փոխանցելով նախագահների մակարդակով բանակցությունները շարունակելու առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG