Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում իրականացվել է օդային հետախուզություն՝ պարզելու համար հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հետախուզության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ երեկ հայտարարվեց, որ օգոստոսի 12-ին Խոսրովի անտառում բռնկված հրդեհը վերջնականապես մարվել է, արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: