Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով վերջերս զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ներկայումս Լեհաստանում է, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Գործակալությանը տված հարցազրույցում Սաակաշվիլին վերաստատել է իր մտադրությունը՝ վերադառնալ Ուկրաինա և պայքարել իր քաղաքացիության վերականգնման համար։ Նա ավելացրել է, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է Լեհաստանից անցնել Ուկրաինա։
Ուկրաինական իշխանությունները, իրենց հերթին, հայտարարել են, որ թույլ չեն տա Սաակաշվիլիի մուտքը և կառգրավեն անձնագիրը։
Իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը Միխեիլ Սաակաշվիլին կապում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի վերջերս Վրաստան կատարած այցի հետ: Ըստ պաշտոնական Կիևի հաղորդագրության, մինչդեռ, Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել է, որովհետև 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ էր ներկայացրել՝ մասնավորապես չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:
Ավելի վաղ, հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է նաև Վրաստանի քաղաքացիությունից: