Մատչելիության հղումներ

Ռուսական ինքնաթիռը 16-րդ թռիչքն է իրականացնում դեպի Խոսրովի արգելոց


Այսօր ժամը 16:04 ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 16-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այսօր առավոտյան ԱԻՆ մասնագետների՝ պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով: Արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

Ժամը 10:00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել էր 12-րդ, ժամը 11:39՝ 13-րդ, ժամը 12:57՝ 14-րդ, 14:42՝ 15-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառ:

42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Այսօր հայտարարվեց, որ հրդեհը վերջնականապես մարվել է, ներկայումս արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG