Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը ծրագրում է հավելյալ գնացքներ պատվիրել գերմանական Siemens-ից` չնայած ընկերության և Մոսկվայի միջև ծագած սկանդալին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Siemens-ից հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:
Հիշեցնենք, Siemens-ի գազային տուրբինները, որոնք նախատեսված էին Ռուսաստանի հարավի համար, իշխանությունները տեղափոխել էին Ղրիմ՝ այդպիսով խախտելով Եվրամիության սահմանած պատժամիջոցները: Siemens կոնցեռնը հայտարարել էր, որ դադարեցնում է սարքավորումներ մատակարարել ռուսական պետական ընկերություններին:
Ռուսական կողմի պնդմամբ՝ նախկինում կնքված պայմանագրերի համաձայն ընկերությունը դեռ գնացքներ կմատակարարի Ռուսաստան: