Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառում հրդեհի օջախների մարման և հետմարման աշխատանքներ են իրականացվում


Հրդեհի հետևանքները Խոսրովի անտառում, 14-ը օգոստոսի, 2017թ․
Հրդեհի հետևանքները Խոսրովի անտառում, 14-ը օգոստոսի, 2017թ․

Այսօր ժամը 9-ի դրությամբ՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով իրականացնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի հետախուզություն:

Տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև 2 քաղաքացի:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:

Մինչ օրս Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Երեկ առավոտյան Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդեց, որ հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով՝ 16 կմ-ից, իսկ երեկոյան՝ որ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:

Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG