Օգտատերերից մեկի՝ վիճահարույց «Դեղերի մասին» օրենքի փոփոխություններին վերաբերող հարցին, մասնավորապես մտահոգությանը, որ դրանց հետևանքով կփակվեն փոքր դեղատները, փոխնախարարը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ նման մտահոգությունը անհիմն է, որովհետև հենց օրենքով մենք որոշ մեխանիզմներ ենք սահմանել, որ հավասարեցնում ենք մեծ դեղատնային ցանցերի՝ նույնիսկ եթե նրանք մեծածախ իրացնող կազմակերպություններ են, մենք առանձնացնում ենք իրենց դեղատները մեծածախ իրացման ցանցից՝ դրանով իսկ ապահովելով, որպեսզի մենք կարողանանք հետևել, որ մրցակցային դաշտում մեծածախ իրացնող կազմակերպությունները իրենց դեղատներին և փոքր դեղատներին միևնույն գնով կամ գոնե նման գնով մատակարարեն դեղերը: Սա կարծում եմ նախապայման է նրա համար, որ փոքր դեղատները կարողանան հաջողությամբ իրականացնեն իրենց աշխատանքը: Եվ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է մեզ ցույց տալ մի հոդված, որը ուղղված է փոքր դեղատների փակմանը: Ոչ: Նպատակը դա չի եղել: Նպատակը եղել է դեղերի որակի ապահովումը, դեղերի անվտանգության ապահովումը: Իսկ դրա համար անհրաժեշտ են նախապայմաններ, նախադրյալներ: Եթե կա ինչ-որ մի դեղատունը, որը չի համապատասխանելու անհրաժեշտ պայմաններին, ապա ինքը չի կարող գործունեություն իրականացնել: Դա միանշանակ է»:
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե արդյոք բացառում է, որ պետական բուժհաստատությունում փոխնախարարը կարժանանա այլ վերաբերմունքի, քան շարքային քաղաքացին, Խաչատրյանը պատասխանեց․ - «Չեմ բացառում: Բայց դրա հետ մեկտեղ միշտ ասում եմ, որ մարդը իրավունք ունի պատշաճ և արժանավայել բժշկական օգնություն ստանալու: Քանի դեռ ես պետք է զանգեմ, ինչ-որ մեկի համար խնդրեմ, որ նորմալ բուժօգնություն ստանա, ես դեռ անելիք ունեմ»:
Ամբողջությամբ «Ֆեյսբուքյան ասուլիսի» թողարկումը կարող եք դիտել այստեղ