Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Անկարա, ըստ հաղորդումների՝ Սիրիայի հարցում երկու երկրների տարաձայնությունները մեղմելու և Իրաքում համագործակցելու համար:
Սիրիական ճգնաժամում Իրանը պաշտպանում է նախագահ Բաշար ալ-Ասադին, Թուրքիան՝ հակակառավարական զինյալներին:
Թուրքական կառավարամետ «Սաբահ» օրաթերթը այցը բեկումնային է որակել՝ պնդելով, թե կողմերը չէին հանդիպի, եթե չցանկանային համաձայնության գալ, Իրանի պաշտոնական IRNA գործակալությունն էլ այն որակել է աննախադեպ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: