Մատչելիության հղումներ

Փաստաբան Արայիկ Պապիկյանին ուղղված սպառնալիքը քրեորեն պատժելի է. ՄԻՊ


Փաստաբան Արայիկ Պապիկյան, արխիվ
Փաստաբան Արայիկ Պապիկյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Հելսինկյան ասոցիացիան հանդես է եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների և հետապնդումների մասին հայտարարությամբ:

Ըստ հաղորդագրության, հայտարարության մեջ նշվում է, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին:

«Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանի նկատմամբ հատկապես այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում անթույլատրելի է և քրեորեն պատժելի: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ վարույթ նախաձեռնեն», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այս պահի դրությամբ ի գիտություն է ընդունվել, որ Պապիկյանը իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավասու մարմիններին: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Պապիկյանի հետ:

Նշենք, որ Պապիկյանը որպես փաստաբան ներգրաված է աղմկահարույց գործերում, մասնավորապես՝ հասարակական հնչեղություն ունեցող «Սասնա ծռերի», «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG