Մատչելիության հղումներ

Ռուսական «ԻԼ-76»-ը հրդեհաշիջման 2-րդ թռիչքն է իրականացրել


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ վերալիցքավորվելուց հետո Ռուսաստանի ԱԻ նախարարության հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը երկրորդ անգամ ուղևորվել է Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհի վայր:

Նշենք, որ ինքնաթիռը Հայաստան է ժամանել երեկ։ Ըստ նախնական պլանավորվածության, այն 2 թռիչք և 2 ջրալցում պետք է իրականացնի: Ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է այսօր առավոտյան ժամը 08:50-ին։

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ Խոսրովի անտառում շաբաթ օրը բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG