Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի իրավապահները հայտարարում են երկրի տարածքում ծրագրվող ահաբեկչական հարձակումները կանխելու մասին


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն այսօր հայտարարել է Մոսկվայում ծրագրվող ահաբեկչական հարձակումները կանխելու մասին:

«Ինտերֆաքս» գործակալության տեղեկություններով ռուսաստանցի իրավապահները Մոսկվայի մարզում իրականացրած գործողության ընթացքում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու, ինչպես նաև միջինասիական հանրապետություններից մեկի երեք քաղաքացիների:

Նրանց անունները չեն հրապարակվում, սակայն նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ձերբակալվածներից մեկն ուղղակի առնչություններ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և Ռուսաստանի տարածքում էր գտնվում ապագա հարձակումները համակարգելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG