Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Ղարաբաղի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։
19-ամյա զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից։