Օգոստոսի 15-ից Բելառուս կժամանեն «Զապադ 2017» զորավարժություններին մասնակցող առաջին ռուսաստանյան ստորաբաժանումները: Այս մասին այսօր հայտարարել են Բելառուսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները:
Համատեղ ռուս-բելառուսական զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին և կշարունակվեն վեց օր:
«Զապադ 2017»-ին մասնակցելու է շուրջ 12 հազար զինծառայող։ Զորավարժությունները ծավալվելու են միաժամանակ թե՛ Բելառուսի, թե՛ Ռուսաստանի տարածքներում:
Միայն Բելառուսի տարածքում զորավարժություններին կմասնակցի 7 հազար բելառուսցի և ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինծառայող:
Ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժություններում ներգրավված է լինելու նաև 680 միավոր զրահատեխնիկա: