Մատչելիության հղումներ

Իրաքի քրդերը չեն հրաժարվում անկախության հանրաքվե անցկացնելու մտադրությունից


Իրաք -- Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին (կենտրոնում) ասուլիս է տալիս, արխիվ
Իրաք -- Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին (կենտրոնում) ասուլիս է տալիս, արխիվ

Իրաքի քրդերը հայտարարել են, թե չեն հրաժարվում սեպտեմբերի վերջին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրությունից՝ չնայած Վաշինգտոնի խնդրանքին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցում հորդորել էր հետաձգել քվեարկությունը:

Միացյալ Նահանգներն ու արևմտյան երկրները մտավախություն ունեն, որ այս հանրաքվեն կարող է հակամարտության նոր աղբյուր դառնալ տարածաշրջանում. քրդերի հնարավոր անկախացմանը դեմ են Թուրքիան, Իրանն ու Սիրիան, որոնք Իրաքի նման քրդական մեծ բնակչություն ունեն:

«Սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեն մնում ուժի է մեջ», - Reuters գործակալության ասել է Քուրդիստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: Ինքնավարության առաջնորդն էլ պնդել է՝ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, եթե մեծամասնությունը քվեարկի անկախացման օգտին և բանակցել Բաղդադի ու տարածաշրջանի մյուս տերությունների հետ՝ խաղաղ ճանապարհով այն իրագործելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG