Մատչելիության հղումներ

Աֆղանստանում սպանվել են «Իսլամական պետության» առաջնորդը, բարձրաստիճան հրամանատարներ․ ԱՄՆ Զինված ուժեր


Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Աֆղանստանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդը և մի շարք բարձրաստիճան հրամանատարներ սպանվել են ամերիկյան օդային գրոհի արդյունքում:

«Աբդուլ Ռահմանի մահը ևս մեկ հարված է «ԻՊ» բարձրագույն ղեկավարությանը», - հայտարարել է Աֆղանստանում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Նիքոլսոնը:

Ամերիկյան բանակի Քաբուլի հրամանատարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռահմանը «Իսլամական պետության» ընդհանուր ղեկավարությունը ստանձնելու գլխավոր հավակնորդն էր Աբու Սայադի մահից հետո, ով ևս սպանվել էր ամերիկյան հարվածի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG