Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Իրաքի քրդերին խնդրել է հետաձգել անկախության հանրաքվեն


Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանի, արխիվ
Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանի, արխիվ

Վաշինգտոնը Իրաքի քրդերին խնդրել է հետաձգել սեպտեմբերի վերջին նախատեսված անկախության հանրաքվեն: Ըստ քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի՝ այդ մասին իրեն ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Ի պատասխան, քրդական ինքնավարության առաջնորդը պնդել է՝ իր ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ և այլընտրանքային տարբերակներ:

Անցած ամիս Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մտավախություն էր հայտնել, թե հանրաքվեն կարող է հակամարտության նոր աղբյուր դառնալ տարածաշրջանում՝ երկրորդ պլան մղելով թիվ մեկ խնդիրը՝ պայքարը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Իրաքից բացի, քրդերի հնարավոր անկախացմանը դեմ են քրդական մեծ բնակչություն ունեցող Թուրքիան, Իրանն ու Սիրիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG