Եգիպտոսի հյուսիսում երկու գնացքների՝ իրար բախվելու հետևանքով առնվազն 43 մարդ զոհվել է, ավելի քան 120-ը՝ վիրավորվել:
Երկաթուղային աղետը տեղի է ունեցել երեկ՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Ալեքսանդրիա քաղաքի մերձակայքում: Հաղորդագրությունների համաձայն՝ գնացքներից մեկը ժամանում էր մայրաքաղաք Կահիրեից, մյուս դուրս էր եկել Պորտ Սայիդից:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հրահանգել է փաստով քննություն իրականացնել:
Տրանսպորտի նախարար Հիշամ Արաֆաթը հայտարարել է, որ վթարի պատճառը «մարդկային սխալն է»՝ առանց մանրամասնելու: