Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը օգոստոսի13-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` Աստանայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: