Մատչելիության հղումներ

ՄըքՔեյնը ներկայացրել է Աֆղանստանում նոր ռազմավարության նախագիծ


ԱՄՆ - Հանրապետական սենատոր, Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը, Արիզոնա, 10-ը օգոստոսի, 2017թ.
ԱՄՆ - Հանրապետական սենատոր, Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը, Արիզոնա, 10-ը օգոստոսի, 2017թ.

Սենատորը քննադատում է այդ տարածաշրջանի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականությունը:

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը ներկայացրել է Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարության նախագիծ:

«Հաջողության ռազմավարություն» անվամբ այդ ծրագրով ենթադրվում է Աֆղանստանում տեղակայել հակաահաբեկչական նոր ստորաբաժանումներ և դրանց ընձեռել «Թալիբան»-ին, «Իսլամական պետությանը» և ծայրահեղական այլ խմբավորումներին թիրախավորված հարվածներ հասցնելու լիազորություն:

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ ՄըքՔեյնը երեկ հրապարակավ քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այդ տարածաշրջանի նկատմամբ՝ ասելով, թե «Ամերիկան ինքնահոսի է թողել քաղաքականությունն Աֆղանստանում»:

Սենատորի համոզմամբ՝ Աֆղանստանում հաջողության հասնելու ռազմավարության որդեգրումը բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից, այն պետք է մանրամասն և ուշադիր քննարկվի կառավարությունում:

«Բայց եկեք նայենք ճշմարտության աչքերին և խոստովանենք՝ մենք տանուլ ենք տալիս Աֆղանստանում և իրավիճակը փոխելու համար պարտավոր ենք ժամանակ չվատնել», - ասել է ՄըքՔեյնը:

Նախագահ Թրամփը առարկում է Աֆղանստանում նոր ստորաբաժանումներ տեղակայելու Պենտագոնի առաջարկներին: Այսօրվա դրությամբ այդ երկրում ծառայում է 8 հազար 400 ամերիկացի:

ՄըքՔեյնն ասել է, թե կցանկանա, որ իր առաջարկած ռազմավարությունը քվեարկության դրվի: Ըստ սենատորի, հայեցակարգը կազմվել է երկարատև կիրառման համար ու ենթադրում է ԱՄՆ-ի և Աֆղանստանի համագործակցություն և հակաահաբեկչական առաքելություն իրականացնող ամերիկյան ուժերի տևական ներկայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG