Մատչելիության հղումներ

Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության համակարգի


Այս տարվա սեպտեմբերից Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության համակարգի։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջազգային ինստիտուտի 2015 թվականի վիճակագրությամբ, Հայաստանում դպրոցահասակ երեխաների միայն 78 տոկոսն է ավագ դպրոց հաճախում։ Մյուսներն ընտրում են միջին մասնագիտական կրթությունը, իսկ տարեկան մոտ 4500 երեխա հիմնական դպրոցից հետո չի շարունակում կրթությունը՝ սահմանափակվելով 9-ամյա կրթությամբ։

ՄԱԿ-ի հետազոտության համաձայն, Հայաստանում տարեկան մոտ 300 երեխա էլ անավարտ է թողնում կրթությունը։ Պատճառը հիմնականում սոցիալական ծանր վիճակն է։ Կառավարությունը մշակել է ծրագիր, որի միջոցով վերահսկվելու է, թե քանի երեխա է կիսատ թողնում կրթությունը և ինչ պատճառով։ Անապահով երեխաների բացահայտման պիլոտային ծրագիրը մեկնարկելու է Լոռու մարզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG