Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբի երկու հացադուլավորները դուրս եկան հացադուլից


Դատական նիստ «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով, արխիվ
Դատական նիստ «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով, արխիվ

Շուրջ 20 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանն ու Տիգրան Մանուկյանը դադարեցրել են հացադուլը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Գերավետյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը։

Վերջիններս հացադուլ էին հայտարարել՝ ներկայացնելով մի շարք պահանջներ․ այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին, նաև Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և Սարի թաղի բախումների գործով կալանավորված բնակիչներին ճանաչել քաղբանտարկյալներ: Բացի այդ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող «Սասնա ծռերին» ընդհանուր բանտախցերից տեղափոխել առանձնացված խցեր։

Գերավետյանը պնդում էր, որ իշխանությունների ցուցումով տարբեր միջոցներով փորձ է արվում լարվածություն և թշնամանք սերմանել «Սասնա ծռեր» խմբի անդամների և մյուս կալանավորների միջև, ինչը կարող է հանգեցնել բախումների: Նա պահանջում էր նաև քննություն իրականացնել ու պատժել «Հաց բերող» անվամբ հայտնի, զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրված Արթուր Սարգսյանի մահվան համար մեղավոր անձանց: Փաստաբան Գյուրջյանը, ով նաև հանգուցյալ Արթուր Սարգսյանի շահերն էր ներկայացնում, ասում է, որ իրավապահները նրա մահվան գործով միայն բժշկական սխալի վարկածն են քննում:

Փաստաբանը facebook-ի ի էջում փոխանցում է Գերավետյանի խոսքերը՝ նշելով, որ իրենց նպատակն էր բարձրաձայնել և իրազեկել ներկայացված խնդիրների մասին, և որ հացադուլից դուրս գալը չի նշանակում, թե այսուհետ ևս չեն հետևելու երկրում տիրող վիճակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG