Մատչելիության հղումներ

Մամեդյարով-Նալբանդյան հանդիպման նպատակը հնարավոր ռազմական գործողությունների կանխումն է. Քոչարյան


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մի առաջնային խնդիր ունեն՝ կանխել հնարավոր ռազմական գործողությունները և հասնել նրան, որպեսզի լարվածության աստիճանը նվազի։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Ազատության» խնդրանքով անդրադառնալով սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգին։

Քոչարյանը նշեց, որ միջնորդները շատ հետևողական են՝ թե՛ իրենց քայլերով, թե՛ իրենց հայտարարություններով։ «Եվ այսօր իրենց երկու առաքելությունից, որ իրենք ունեն, մեկը՝ նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, երկրորդը՝ թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները։ Այսօր իրենք կենտրոնացած են երկրորդի վրա՝ շատ լավ հասկանալով նաև միջնորդները, որ պատճառը, որ այն դաշտում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է, պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ»։

Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ արտգործնախարարների հանդիպմանը որոշում կայացվի նախագահների հանդիպման մասին Քոչարյանը պատասխանեց. - «Բնական է, որ եթե այդպիսի որոշում կայացվի, նախապես պետք է քննարկվի արտգործնախարարների մակարդակով»։

Նշենք, որ վերջին անգամ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հունիսին Սանկտ-Պետերբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG