Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատել է Պուտինին Աբխազիա այցելելու համար


Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները Պիցունդայում, 8 օգոստոսի, 2017թ.
Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները Պիցունդայում, 8 օգոստոսի, 2017թ.

Միացյալ Նահանգները քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգոստոսի 8-ին Աբխազիայի անջատական տարածք այցելելու համար: Վաշինգտոնն այդ այցը «աննպատակահարմար» է անվանել:

Պուտինը Վրաստանից անջատված տարածք է մեկնել ռուս-վրացական կարճատև պատերազմի 9-րդ տարելիցի օրը և տեղի իշխանություններին հավաստիացրել է, որ Մոսկվան անվերապահորեն սատարելու է Աբխազիային:

Այդ պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և երկու անջատական տարածքներում տեղակայել է ռազմական խոշոր ստորաբաժանումներ: Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Վրաստանն, ինչպես նաև աշխարհի երկրների գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և համարում են, որ Ռուսաստանը զավթել է այդ տարածքները:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG