ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները հուլիսի 26-ին խուզարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի Վիրջինիայում գտնվող առանձնատունը: Այս մասին երեկ հայտարարել է Մանաֆորտի խոսնակը:
«Նյու Յորք Թայմզի» հաղորդմամբ, իրավապահները առգրավել են հարկային փաստաթղթերը և արտասահմանյան բանկային տեղեկագրերը: Խուզարկություն կատարվել է Դոնալդ Թրամփի նախագահական արշավի և Ռուսաստանի հանրավոր կապերի հետաքննության շրջանակում: