Ռուսական Tu-154M ինքնաթիռը Վաշինգտոնում դիտարկող թռիչք է կատարել Միացյալ Նահանգների Կապիտոլիումի շենքի, Կենտրոնական հետախուզական գործակալության, Պենտագոնի և այլ կառավարական շենքերի վրայով:
Թռիչքը իրարանցում է առաջացրել ամերիկյան լրատվամիջոցներում: Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ այն թույլատրված է «բաց երկնքի» պայմանագրի՝ Open Skies Treaty դրույթներով, որը ստորագրել են 32 երկրներ և որը թույլ է տալիս երկրների անանուն դիտարկող ինքնաթիռների թռիչքը միմյանց տարածքների վրայով:
Ցանկացած նման թռիչքից հետո տվյալ երկրին տրամադրվում են բոլոր լուսանկարները, որոնք արվել են դիտարկող ինքնաթիռից:
TU-154 ռուսական օդանավը թռիչք է կատարելու նաև Նյու Ջերսի նահանգում Բեդմինսթերի վրայով: Այդ բնակավայրում հիմա իր արձակուրդն է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Բացի այդ, օդանավը կանցնի Մերիլենդ նահանգում Քեմփ Դեյվիդի վրայով, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահների հանգստյան տունը:
Պենտագոնի խոսնակ Դեն Գաֆնին ասել է, որ չի կարող խոսել ռուսական օդանավի երթուղու մասին, քանի դեռ հսկողական առաքելությունը չի ավարտվել: