Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պաշտոնյայի կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքով


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Ռ. Ռ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Աշոցք և հարակից համայնքների ավելի քան 70 անձանցից ձեռք է բերել խոշոր եղջերավոր անասուններ և, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերոջ` Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի աշխատակցի միջոցով վաճառողներին փոխանցել 57 միլիոն դրամ գումար:

Ըստ հաղորդագրության, ոստիկանության հիշյալ աշխատակիցն իրեն վստահված գումարներից 1 միլիոն 850 հազար դրամն անասնատերերին փոխանցելու փոխարեն յուրացրել է, որի հետևանքով Ռ. Ռ.-ին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

«Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության պաշտոնատար անձի կողմից յուրացման եղանակով խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG