Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան սպառնում է հրթիռակոծել ԱՄՆ-ի Գուամ կղզին


Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե «մանրամասնորեն ուսումնասիրում» է ԱՄՆ-ի Գուամ կղզուն հրթիռային հարվածներ հասցնելու պլանները: Հյուսիսային Կորեայի Ժողովրդական բանակի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ցանկացած պահի, երբ առաջնորդ Կիմ Չեն Ունը որոշում ընդունի, միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով կարող են հարվածել Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմական կարողություններին: Ժողովրդական բանակի խոսնակի հայտարարությունը տարածել է պետական KCNA լրատվական գործակալությունը:

Այս հայտարարությունից ժամեր առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Փհենյանի որևէ սպառնալիք «հրի և զայրույթի» պատասխան կստանա: Թրամփն այդպիսով արձագանքել էր Փհենյանի՝ «ԱՄՆ-ին լուրջ դասեր տալու» սպառնալիքին, որն արվել էր ավելի վաղ՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնող ՄԱԿ-ի որոշումից հետո:

Փհենյանը, անտեսելով միջազգային պատժամիջոցները, շարունակում է զարգացնել իր հրթիռային ծրագրերը:

Խաղաղ օվկիանոսում գտնող Գուամ կղզին ԱՄՆ-ի ռազմավարական կարևոր հենակետն է Ասիական-Խաղաղօվկիանոսյան լայն տարածաշրջանում ռազմական առաքելություններ ծավալելու համար:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG