Մատչելիության հղումներ

Փհենյանը «լրջորեն քննարկում է» Գուամին հրթիռային հարվածի հնարավորությունը


Հյուսիսային Կորեա - Hwasong-14 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, արխիվ
Հյուսիսային Կորեա - Hwasong-14 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, արխիվ

Հյուսիսային Կորեան այսօր հայտարարել է, որ լրջորեն քննարկում է Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզուն հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը։

Այս հայտարարությունը հնչել է ժամեր անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումներից, թե Փհենյանի որևէ սպառնալիք կդիմավորեն «հրով և ցասումով»:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր նպատակն է ունենալ միջուկային հրթիռներ, որոնցով հնարավոր կլինի հարվածներ հասցնել ԱՄՆ-ին, և որ միջազգային պատժամիջոցները իրենց չեն կարող խանգարել՝ հասնելու այդ նպատակին:

Պաշտոնական Փհենյանը ԱՄՆ-ին մեղադրել է նաև «կանխարգելիչ պատերազմի» նախապատրաստվելու մեջ, հավելելով, թե այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG