Մատչելիության հղումներ

Բարձր ջերմային ֆոնը Հայաստանում առաջիկա օրերին կպահպանվի․ ԱԻՆ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Օգոստոսի 7-11-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39-41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11-17-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հայաստանի տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG