Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Ռոհանին քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հասան Ռոհանիի հետ:

«Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը:

Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը», - ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, օրերս հրապարակվեց իրանական «Շարղ» օրաթերթին տված Հայաստանի նախագահի հարցազրույցը, որում Սարգսյանն ասում էր, որ
«Փորձագիտական մակարդակում» քննարկվում է իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա տարանցելու հարցը:

«Կողմերը կարևորել են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել և ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի:

Հասան Ռոհանին բարձր է գնահատել Հայաստանի կողմից նախաձեռնված` երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը, որը գործարար կապերի ընդլայնման, տնտեսական գործունեության և ներդրումային ու զբոսաշրջության խթանման տեսանկյունից կարևոր ու արդյունավետ քայլ էր», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG