Մատչելիության հղումներ

Հաղարծինցիները ճանապարհ էին փակել՝ պահանջելով իրենց կրկին անտառից փայտ բերելու հնարավորություն տալ


Այսօր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներն ի նշան բողոքի երկու ժամից ավելի փակ են պահել միջպետական ճանապարհը՝ իշխանություններից պահանջելով իրենց մոտակա անտառից փայտ բերելու հնարավորություն տալ:

Երևան - Իջևան ավտոճանապարհի երթևեկությունը կաթվածահար էր եղել, ավտոմեքենաների մի քանի կիլոմետրանոց կուտակում էր առաջացել:

Գյուղացիները բողոքում էին, որ արդեն մեկ ամիս է՝ «Դիլիջան» ազգային պարկի նոր պետ Արմեն Աբրահամյանի նշանակումից հետո անտառից օգտվելու հնարավորություն գրեթե չունեն:

Համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի փոխանցմամբ՝ գյուղացիները ակցիան դադարեցրել են միայն մեկ պայմանով՝ նրանց խոստացել են, որ երկուշաբթի օրը Տավուշ կժամանի «Հայանտառի» գլխավոր տնօրենը՝ քննարկելու բնակիչների դժգոհության առիթ դարձած հարցը:

Ազգային պարկի տարածքում չի թույլատրվում ծառ կտրել, սակայն գյուղացիները նշում են, որ դա իրենց ապրուստի միակ միջոցն է: Նշենք, որ վերջին շրջանում բնապահպանները մի քանի անգամ ահազանգել են ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների մասին, որոնց հետքերով քրեական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG