Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով կալանավորված չորս ոստիկաններ ազատ են արձակվել


Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորված ռազմական ոստիկանության չորս աշխատակիցների ազատ է արձակել: Նրանցից երկուսը լուսանկարվել էին սպանության անմիջական կատարողի՝ Օգյուն Սամասթի հետ, ձեռքներին պահելով Թուրքիայի դրոշը:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանի որոշմամբ ազատ են արձակվել կապիտան Մուրադ Բայարքը, սերժանտներ Բիրոլ Ուստաօղլուն և Յուկսել Ավանը, պաշտոնաթող փոխգնդապետ Աթիլա Գյուչլուօղլուն: 2007-ին, Հրանտ Դինքի սպանության ժամանակ նրանք բոլորը ծառայություն մեջ էին Սամսուն նահանգում:

Դինքի սպանության գործով 85 կասկածյալ է անցնում, որոնցից 25-ը կալանքի տակ են, 10-ը հետախուզվում են: Վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները կասկածյալների շարքում ընդգրկեցին ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի մի շարք կողմնակիցների և նաև անձամբ Գյուլենին:

«Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը խմբագրության շենքի դիմաց սպանվեց 2007-ի հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG