Պաշտոնական Մոսկվան ապակայունացնող է անվանել օրերս Չեռնոգորիայում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հնչեցրած պնդումները, որ Ռուսաստանը փորձեր է կատարել տարածաշրջանը ապակայունացնելու ուղղությամբ։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Փենսը կեղծ և ապակառուցողական փաստեր է ներկայացրել, և որ նա նպաստում է Բալկանյան տարածաշրջանում հակասությունների ավելի խորացմանը։
Գերատեսչությունը կոչ է արել ԱՄՆ-ին վերջ տալ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վատաբանելուն։