Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ «Զիբիլիքս» անվանումը ստացած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:
ՀՔԾ-ից փոխանցեցին նաև, որ գործը կարճելու հիմքերը ուղարկել են դիմող կողմին:
Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:
Մանրամասները տե՛ս այստեղ