«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղվանից՝ օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Ընկերությունը նաև նշում է, որ սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: