Մոսկվայի դատարանը որոշել է «Նովայա գազետա» թերթի լրագրող Ալի Ֆերուզին արտաքսել Ուզբեկստան: Մինչ արտաքսելը լրագրողին կպահեն հսկողության տակ:
Նախօրեին խմբագրության շենքի մոտ ոստիկանները Ֆերուզին ձերբակալել են միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեղադրանքով:
«Նովայա գազետա»-ի խմբագրությունը հայտնում է, որ Ալի Ֆերուզը 8 տարի առաջ ստիպված հեռացել է Ուզբեկստանից, որովհետև տեղի հատուկ ծառայությունները փորձել են հավաքագրել նրան: Հինգ տարի առաջ նրա անձնագիրը գողացել են: Ֆերուզն ասել է, որ անձնագիրը վերականգնելու համար չէր կարող գնալ Ուզբեկստան: